ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նվեր-քարտեր` «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ»-ի կողմից

Նվեր-քարտեր` «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ»-ի կողմից
31.10.2013 | 11:40

«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը հանդես է գալիս նոր նախագծով` սոցիալական ակցիայով: Այս նախագիծը նվեր-քարտերի տրամադրում է, որը կիրականացվի նոյեմբերի 23-ին, Թումանյան փողոցի վրա գտնվող «Ջազվե» սրճարանում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` նշելով, որ խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: «Կլինեն նվերներ և անակնկալներ: Նվերները դրամական են, որոնք կտրամադրվեն մարդկանց` պլաստիկ քարտերի միջոցով»,-ասաց Մ. Մանուկյանը: Նախքան խաղարկությունը ցանկացողները պետք է գրանցվեն Կոմիտաս 50 հասցեում գտնվող «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության գրասենյակում` որպեսզի ստանան անցաթուղթ-հանդիսացող քարտերը: Մարիամ Մանուկյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցներից ոչ ոք տուն չի վերադառնա դատարկաձեռն: «Մեր ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Ավելի ուշ անցկացնելու ենք նաև մանկական ակցիա»,-ասաց նա:

Ակցիայի գովազդային բաժնի տնօրենի տեղակալ Սարգիսն էլ նշեց, որ անցաթուղթ-քարտ ունեցող մարդիկ, մասնակցելով խաղարկությանը, կստանան այն բոլոր ընկերությունների տրամադրած նվերները, ում հետ իրենք համագործակցել են վերջին մեկ ամսում: Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը:
Ընկերությունը վերջերս հանրությանն է ներկայացել իր կողմից կազմակերպած` «երազանքների քաղաքը» և «երկրները մեկ հարկի տակ» փառատոներով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ